Սպիտակյան երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Երևանի օպերային թատրոնում բեմադրվեց Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան (ռեժիսոր` Լ.Իվանյան, դիրիժոր` Ռ.Ասատրյան): Ճիշտ է, օպերայի
բեմադրությունը իրարանցում չառաջացրեց մայրաքաղաքի մշակութային կյանքում, սակայն Ավետ
Տերտերյանի այս գործն արդեն 2-րդ տարին հաջողությամբ
ներկայացվում է մեր
օպերային թատրոնի բեմում: Ամենից առաջ
դա պայմանավորված է
ռեժիսորական լուծումների թարմությամբ:
Տերտերյանի`Հենրիխ ֆոն Կլեյստի «Երկրաշարժը Չիլիում»
ստեղծագործության հիման վրա
գրված օպերան շատ արդիական է մեր իրականության համար` հաշվի առնելով որոշակի ռեժիսորական շեշտադրումներ և բեմադրության խորհրդանշական լեզուն ամբողջությամբ:
Օպերայի սյուժեն կառուցված է կոնֆլիկտի վրա` բնության ուժերի
և մարդկային բարոյական
չափանիշերի միջև:
Միմյանց
հետ ոչ եկեղեցու
օրենքներով կապված սիրահար զույգի նկատմամբ մահապատիժ կիրառելու ժամանակ տեղի է ունենում երկրաշարժ, որն, ասես, հավասարեցնում,
նույն հարթության վրա է դնում մեղսագործներին և անմեղներին: Դա երկու
աշխարհների բախում է, գլոբալ իմաստով` երկու սկզբի:
Դեկորացիաներն այդ գաղափարը
դարձնում են ընկալելի
հանդիսատեսի համար: Հետին պլանում
մեծ էկրանի վրա պատկերվող
կադրերը թեմաներ են
արծարծում Աստվածաշնչից`
հիշեցնելով մեզ հավերժական
և անփոփոխ արժեքների
մասին: Դա սիրահարների
սիմվոլն է: Կրոնական ֆանատիկոսների
կերպարները շատ ճշգրիտ
ռեժիսորական քայլով ներկայացված
են արխայիկ ծիսական
պարերի տեսքով: Մեկ ակնթարթում
տեղի է ունենում
երկրաշարժը` յուրատեսակ անցում, բեկում և, որպես
հետևանք, արժեքների վերագնահատում:
Գալիս
է երանության և
երջանկության ժամանակը, որը օպերայի
երաժշտական դրամատուրգիայում
ներկայացված է շատ
փոքրիկ կտորով: Դրանում ճշգրիտ կերպով
ամփոփվում է որոշակի
գաղափարական ուղղվածություն: Այդ
անսահման երջանկության պահն
ասում է այն
մասին, որ մարդն անձնազոհ
սիրո ուժով ընդունակ
է դարձնելու աշխարհն
ավելի լավը, ավելի մաքուր
և ավելի բարի:
Ներկայացման
մեջ ուշագրավ է
եկեղեցու կերպարը, բայց`
այլասերված եկեղեցու, որը դավաճանել
է իրեն, իր գաղափարներին, եկեղեցու, որը հակադրված
է սիրահարների անբիծ
սիրուն: Եկեղեցու կերպարը ներկայացված
է գոթական երկու
գագաթների տեսքով, որոնք հիշեցնում են բիբլիական
Արարատը` միայն թե` Թուրքիայի կողմից: Սա
ոչ այլ ինչ է,
քան` պարզորոշ ակնարկ
մեր իրականությանը: Սակայն ,
այդ երանությունը երկար
չի տևում: Ամբոխից ինչ-որ
մեկը հիշեցնում է
մինչև երկրաշարժը ծավալվող
իրադարձության` մահապատժի մասին:
Սիրահարների համար սկսվում
է տանջանքների մի
նոր էտապ: Աղջիկը, որ իր մեջ
ամփոփում է ժամանակի
բոլոր առաջադեմ անձանց, որոնք
չեն հասկացվել, արտաքսվել են
հասարակությունից, ենթարկվում
է սարսափելի ծաղրի
և խոշտանգումների, այլ խոսքով` տանջալից մահվան: Զոհաբերության թեման
այստեղ ներկայացված է
կարմիր, ավելի ճիշտ` արյունոտ թաշկինակներով, որոնք դուրս
են մղում դեպի
բեմեզր 3 սպիտակ
թաշկինակ` սուրբ երրորդության խորհրդանիշը …
«Երկրաշարժը»
օպերայի բեմադրությունը նշանակալի
քայլ է դեպի առաջ`
հաշվի առնելով այն, որ
մեր օպերային թատրոնի
խաղացանկի վիճակը, մեղմ ասած, բավականին անմխիթար
է: Այս ներկայացումն առանձնանում է մյուսներից նախ և առաջ բեմադրիչ
ռեժիսորի` Լևոն Իվանյանի ռեժիսորական
յուրահատուկ և նոր լուծումների շնորհիվ, ինչպես նաև
երգիչների քիչ թե շատ
գրագետ ընտրությամբ:
Մասնավորապես պետք է
նշել Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի
մեներգչուհի, սոպրանո Արծվիկ Դեմուրչյանին և տենոր Արմեն Զաքյանին, որոնք մարմնավորեցին գլխավոր հերոսներին: Երգչուհու կերպարն
առանձնացավ խորաթափանցությամբ:
Անհրաժեշտ է առանձնացնել
նաև դիրիժորին` Ռուբեն Ասատրյանին, թեկուզև այն բանի համար, որ
հանձն է առել ղեկավարելու այս
օպերայի բավականին բարդ պարտիտուրան,
որն իրենից ներկայացնում
է ալեատորիկա:
Կանաչ
ճանապարհ մաղթելով Ավետ
Տերտերյանի «Երկրաշարժ» օպերային` հույս ունեմ, որ
առաջիկայում ականատեսը կլինենք
նման հաջողված այլ
ներկայացումների, որոնք իրենց արժանի
տեղը կգրավեն մեր
թատրոնի խաղացանկում`
հարստացնելով այն:
© arTor
|