«Փառատոնի իմաստը միայն գործերի ցուցադրումը չէ։ Եթե մինչ այս կար մի ճանապարհ Հայաստանի գովազդային շուկայի համար՝ մարդիկ ծախսեր պիտի անեին այլ փառատոններին մասնակցելու համար, ապա այսօր «Popok»-ը տալիս է այլ հնարավորություն. միջազգային շուկան է գալիս Հայաստան և դաշտ է բացվում, որ ցանկացած մարդ Հայաստանում առանց լուրջ ծախսեր անելու կարողանա գալ, շփվել բարձրագույն մակարդակի մասնագետների հետ»,- իր խոսքում հայտնեց «Popok» ամենամյա փառատոնի ֆինանսական տնօրեն Տիգրան Բալոյանը և հավելեց. «Գովազդային փառատոնը կյանքի կոչվեց, ցույց տվեց, որ առողջ է, մեզ մնում է միայն զարգացնել այն»։
Փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյան հայտնեց, որ երկրորդ «Popok»-ը լինելու է հոկտեմբերի 27-29-ը. «Սա կտարբերվի առաջինից այնքանով, ինչքանով մեկ տարեկան երեխան է տարբերվում երկու տարեկանից։
Նա նաև հավելեց. «Առհասարակ փառատոնները, որոնք տեղի են ունենում հարևան տարածաշրջաներում՝ Կիևի, Ռիգայի, Մոսկվայի, Մինսկի, սրանք և մրցակից, և փոխլրացնող փառատոններ են։ Մեր անցյալ տարվա փառատոնը ծնեց ակտիվություն, որ մենք կարողանանք մասնակցել այլ փառատոնների»։ Արմեն Մարտիրոսյանը նաև նկատեց, որ մեր ամենաուժեղ դիրքերից մեկը գրաֆիկական դիզայնն է. «Հայաստանում այդ դպրոցը շատ ուժեղ է, և անպայման պիտի լինի դրան համապատասխան անվանակարգ։
Մեր փառատոնը Ուկրաինայում ունի արդեն կշիռ, հուսով ենք, որ այս տարի մեր փառատոնին կշիռ կտա նաև Ռուսաստանը։ Եվ մենք կստանանք առավելագույն քանակով աշխատանքներ Ռուսաստանից, եթե ռուսաստանյան գովազդային գործակալությունների ասոցիացիան տա մեզ այդ կշիռը։ Այդ կշիռների գումարն էլ ապահովում է մեր վարկանիշը։
Գովազդները առավել որոկյալ և իմաստալից դրաձնելու համար Ա. Մարտիրոսյանը առաջարկեց. «Պետք է աշխատանք տանել և պատվիրատուների, և հեռարձակողների հետ, որպեսզի մի նշաձող լինի, որից ցածր հնարավոր չլինի իջնել։ Բացի այդ, նոր մասնագետների պատրաստումը անպայման կնպաստի դրան»։
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26559.html
|