«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կցուցադրվեն ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և արթմնի», «Մենավոր գայլը», «Համբույր», «Պահպանի՛ր ինձ, իմ թալիսման», «Մատնիչը», «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում» ֆիլմերը:
Վերջինս մի մարդու մասին է, որն ագրեսիվ կամ դառնացած չէ, թեպետ գուցեև երբեք իր տեղը չգտնի կյանքում:
Հերոսը 40 տարեկան տղամարդ է և, ի տարբերություն այդ տարիքի մարդկանց մեծամասնության, կարծես ի զորու չէ իր մանկությունն անցյալում թողնել, այնինչ, հասարակության չափանիշներով` նա պետք է արդեն ինչ-որ բանի հասած լիներ կյանքում: Ռեժիսոր Ռոման Բալայանը նշեց, որ հանճարը նա է, ով ամեն ինչին անկանխատեսելի ձևով է արձագանքում:
Հարցին, թե ինչպե՞ս է Բալայանը վերաբերվում այն բանին, որ իրեն ֆենոմեն են անվանում, պատասխանեց, թե ինքը ֆենոմեն չէ, ուղղակի լավ տղա է:
Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/9546.htm
|