Գլխավոր » 2011»Հուլիս»6 »
Եվրափինաչությունը հասավ Գանձասար (լուսանկարներ)
13:09
Եվրափինաչությունը հասավ Գանձասար (լուսանկարներ)
Այսօր Ֆեյսբուքում հայտնվել են զարհուրելի նկարներ (հեղինակ` Արեգ Բալայան), որոնք պատկերում են հայկական ճարտարապետության գոհարներից մեկի՝ 13-րդ դարի նշանավոր Գանձասարի վանքի պարիսպների այլանդակումը մարմարե սալիկներով։
Հայկական մշակույթի հուշարձանների նկատմամբ նման խայտառակ վերաբերմունքը, ցավոք, նորություն չէ մեր օրերում։ Վերջերս ականատես եղանք «8000-ամյա» մշակույթի կրողների բարբարոսագույն վերաբերմունքին Հաղարծինի համալիրի «վերանորոգման հարցում», երբ միջնադարյան զարդաքանդակներն անխնա ջարդվեցին` տեղի առուն սալապատելու համար։
Ի՞նչ տարբերություն Ջուղայի գերեզմանատան խաչքարերը ոչնչացնողների ու Հաղարծինը կամ Գանձասարն այսպես այլանդակողների միջև՝ դժվար է ասել։
Եզրահանգումները թողնում ենք ընթերցողների հայեցողությանը։