Գլխավոր » 2011 » Մայիս » 21 »
«Եվրոպայի օրը»` Սիրահարների այգում
20:11
«Եվրոպայի օրը»` Սիրահարների այգում |
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե եվրոպացիները տոնում են «Եվրոպայի օրը» մայիսի 9-ին, ապա Երեւանում այդ օրը նշվեց այսօր' Սիրահարների այգում կազմակերպված միջոցառումների շարքով: Բացօթյա ցուցահանդեսին ներկայացված էին թեմատիկ տաղավարներ' ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն: Իսկ տաղավարների տերերը բոլոր այն կազմակերպություններն էին, որոնք գործունեություն են ծավալում Եվրամիության ֆինանսավորմամբ:
Միջոցառման մյուս հատվածում հայ երեխաները ֆրանսերենով փոքրիկ ներկայացում բեմադրեցին հյուրերի համար: Եվրոպայի օրը տոնելու էր եկել նաեւ Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: «Մենք Հայաստանը համարում ենք եվրոպական երկիր, եւ ինչպես մեր բոլոր հարեւանների, այնպես էլ Հայաստանի հետ ձգտում ենք կայուն եւ բարեկամական հարաբերություններ ունենալ»,-նշեց Լյուցենբերգերը:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ը' որպես «Եվրոպայի օր» նշելու որոշումը կայացվել է 1985 թվականին ԵՄ առաջնորդների' Միլանում կայացած գագաթնաժողովում: Այն այսօր դարձել է Եվրոպական միության խորհրդանիշերից մեկը:
Աղբյուր`http://www.armenpress.am/arm/news/653180/
|
Կատեգորիա: Միջոցառումներ |
Դիտումներ: 987 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|