Գլխավոր » 2011»Հուլիս»9 »
Ֆանի Արդանը լինելու է «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրը
10:46
Ֆանի Արդանը լինելու է «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրը
«Ոսկե ծիրան» երեւանյան 8-րդ կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալը աշխարհահռչակ Ֆանի Արդանի այցն է: Այդ մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է կինոփառատոնի տնօրեն, ռեժիսեր Հարություն Խաչատրյանը:
Նրա խոսքով` սիրված, տաղանդավոր Ֆանի Արդանի այցելություն կդառնա փառատոնի նվերը; Նա կժամանի այստեղ իր ռեժիսորական աշխատանքներով: Ֆանի Արդանի արդեն որպես ռեժիսոր կներկայանա փառատոնին իր նկարահանած երկու ֆիլմերով` «Մոխիր եւ արյուն» եւ կարճամետրաժ «Բացակա երազներ» («Сhimeres absentes»):
Խաչատրյանն հավելեց, որ Երեւանում փառատոնի բացման նախօրեին ծրագրված է Արդանի մամուլի ասուլիսը։ Նա ընդգծեց, որ Ֆանի Արդանը կպարգեւատրվի հատուկ մրցանակով՝ Փարաջանովի «Թալերով»։
Արդանից բացի, «Փարաջանովի Թալերների» կարժանանան նաեւ հունգարացի ռեժիսոր Բելա Թառը եւ ռուս ռեժիսոր Ռոման Բալայանը։
2011թ.-ին «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային ութերորդ կինոփառատոնին (հուլիսի 10-17-ը) աշխարհի 81 երկրից շուրջ 630 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել են 45 երկրների 150 հայտերը։
8-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերը կդատեն միջազգային 6 ժյուրիները Խաղարկային ֆիլմերի ժյուրին կնախագահի հանրահայտ «The Guardian»-ի եւ «London Evening Standard»-ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը: Ժյուրիի մյուս անդամներն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Չհո Յոուն-Չուն, Հայաստանից Վահագն Տեր-Հակոբյանը:
«Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) եւ Օլգա Շերվուդը (Ռուսաստան):