Գլխավոր » 2011»Հուլիս»15 »
Ֆիլմի բացօթյա ցուցադրություն Երևանի կենդանաբանական այգում
13:08
Ֆիլմի բացօթյա ցուցադրություն Երևանի կենդանաբանական այգում
Հուլիսի 15-ին` ժամը 21.00-ին, Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա «Զգուշացե՛ք, կենդանի է» վավերագրական ֆիլմի բացօթյա ցուցադրությունը: Միջոցառումն իրականացվում է «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնիև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցության շրջանակում: Կենդանաբանական այգում իրականացվող առաջին բացօթյա ցուցադրության ժամանակ հանդիստեսին ներկայացվող «Զգուշացե՛ք, կենդանի է» ժապավենը անմիջականորեն առնչվում է Երևանի կենդանաբանական այգու պատմությանը: Այն պատկերում է այգու առաջին փղի ժամանումը Երևան: Ֆիլմը նկարահանվել է 1967 թ-ին Ներսես Հովհաննիսյանի կողմից: Այս վավերագրական կինոնկարի առանձնահատուկ՝ բացօթյա ցուցադրությամբ, Երևանի կենդանաբանական այգին ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել այգու կենդանիների խնդիրների վրա: Ներկայումս Կենդանաբանական այգու շատ վանդակներ, ինչպես նաև` կենդանիների պահպանումն ընդհանուր առմամբ, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Այս տարվա ապրիլից FPWC-ն աջակցում է Երևանի կենդանաբանական այգու նոր կառավարման մարմնին` այգին Բնապահպանականկրթության և կենսաբազմազանության պահպանման ազգային կենտրոն վերածելու ծրագրի իրականացման գործում:Բացօթյա ցուցադրության այցելուները հնարավորություն կունենան տեղեկանալու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հմնադրամի (FPWC) և Երևանի կենդանաբանական այգու գործունեության մասին. առանձին տաղավարներով կներկայացվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու այգու բարեփոխմանն ուղղված նախագծերը:«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերից բացի` ցուցադրությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. ժամը 20:00-ից 22:00-ը այցելուների համար այգու մուտքն ազատ կլինի: