«Պարենք հայերեն» Երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է: Այս անգամ տեղի ունեցավ հուլիսի 10-ին ժամը 20:00-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանին հարող այգում:
Միջոցառման անփոխարինելի աջակիցն է Կարին ազգագրական երգի-պարի համույթը` Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: