Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
Ֆրանսիացի դերասանուհի Նորա Արմանին կնկարահանվի Հայաստանի գյուղական կյանքի մասին պատմող ֆիլմում
15:00
Ֆրանսիացի դերասանուհի Նորա Արմանին կնկարահանվի Հայաստանի գյուղական կյանքի մասին պատմող ֆիլմում
Հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Նորա Արմանին Հայաստանի գյուղական կյանքի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերը կկատարի, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց դերասանուհին։
«Այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ, թե ով կդառնա կինոնկարի ռեժիսորը։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում...Մենք ներկայացված հայտի հիման վրա սցենար ենք մշակում»,- ասաց Արմանին։ Ըստ նրա, հավանաբար նկարահանումները կսկսվեն 2012թ.-ի ամռանը, քանի որ ըստ սցենարի, գործողությունները կատարվում են շոգ եղանակին։
Դերասանուհին ընդգծեց, որ կինոնկարով հետաքրքրվել են մի շարք պրոդյուսերներ, սակայն անհրաժեշտության դեպքում, ինքն էլ է պատրաստ դառնալ ֆիլմի պրոդյուսերը։
Խոսելով պատմության սցենարիստի և ռեժիսորի ընտրության մասին՝ դերասանուհին չբացառեց, որ կինոնկարը կարող է երիտասարդ հայ կինոգործիչների համար դեբյուտ դառնալ։
Արմանին լրագրողներին նաև տեղեկացրեց, որ տվյալ պահին ԱՄՆ-ում նկարահանվում է «Ձյունը Լոս Անջելեսում» աշխատանքային վերնագրով ֆիլմում՝ փաստաբանի դերում, ով զբաղված է խորամանկ, խելացի մարդասպանի որոնումներով։ Կինոնկարի ռեժիսորն է Զակ Յոհանսենը, ում համար այդ կինոնկարը դեբյուտ է համարվում։ Արմանին նաև պատմեց, որ աշխատում է «Խոհանոցը և տան մյուս հատվածները» ֆրանսերեն լեզվով ներկայացման բեմադրության վրա, ինչպես նաև կրտսեր Ալեքսանդր Դյումայի ստեղծագործության մոտիվներով «Քամելիազարդ տիկինը» պիեսի պրոդյուսերն է։
Նորա Արմանին թատրոնի և կինոյի դերասանուհի է։ Համագործակցել է բազմաթիվ ամերիկացի և եվրոպացի ռեժիսորների հետ, խաղացել է մի շարք ներկայացումներում և հեռուստասերիալներում՝ առավելապես գլխավոր դերերում։