Գլխավոր » 2011 » Մայիս » 21 »
Գագիկ Գինոսյանին Ոսկե մեդալ
20:50
Գագիկ Գինոսյանին Ոսկե մեդալ |
Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունեց <<Կարին>> ազգագրական համույթի արտիստներին, ովքեր իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում փայլուն մասնակցություն են ունեցել ժողովրդական պարերի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնին` գրավելով առաջին տեղը <<Լավագույն պարեր>> անվանակարգում:
Նախարարը շնորհավորեց համույթին հաղթանակի ու ազգային արժեքներին հավատարիմ մնալու համար և ազգային պարարվեստի ասպարեզում ունեցած զգալի ավանդի համր կոլեկտիվի բոլոր անդամներին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով, իսկ <<Կարին>> ավանդական երգի -պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին` ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար` ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն` Ոսկե մեդալով:
Աղբյուր` http://neonews.am/2010-11-24-09-02-51/item/7475-2011-05-21-06-42-42
|
Կատեգորիա: Պարարվեստ |
Դիտումներ: 1018 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|