Հինգշաբթի, 21.11.2024, 19:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Գանձասարի պարսպի երեսպատումը շարունակվում է ակտիվ տեմպերով
19:07
Գանձասարի պարսպի երեսպատումը շարունակվում է ակտիվ տեմպերով
Գանձասար
Գանձասարի պարսպի երեսպատումը շարունակվում է ակտիվ տեմպերով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել աղբյուրը Արցախում, չնայած պահանջներին ու դրանց հետևած խոստումներին հուլիսի 15-ի 19.00-ի դրությամբ պարսպի երեսպատումը ոչ միայն չէր դադարեցված, այլ շարունակվում էր արագ տեմպերով:

Ըստ հուլիսի 15-ի հաղորդագրության, բարերար Լևոն Հայրապետյանը, որը նախաձեռնել էր Գանձասարի վերականգնման աշխատանքները, որոշել էր կասեցնել դրանք: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Արցախի բնակիչ Մարութ Վանյանը, մեկենասը ոչ միայն հրաժարվել է վճարել շինարարներին, որոնք այսպես կոչված «վերականգնողական աշխատանքներն էին» կատարում, այլ նաև որոշել է այլևս չվճարել վանքի լուսավորման համար: Ինչպես հայտնել է աղբյուրը, այդ մասին հայտնել է վանքի սպասավորը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net –ին ԼՂՀ կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը, դեռ 2011թ. մայիսին նամակ էր ստացվել ՀԱԵ Արցախի թեմից, որտեղ որպես ֆինանսավորող հովանավոր նշվել էր Լևոն Հայրապետյանի անունը: Ըստ Սարգսյանի, վարչությունն այն ժամանակ թույլ չտվեց երեսպատման աշխատանքներ կատարել, քանի որ դա կաղավաղեր Գանձասարի պատմական տեսքը:

Եսրսպատումը դադարեցնելու կոչին միացավ նաև Վերականգնող Ճարտարապետների հայկական ասոցիացիան: «Գանձասարի վանքի վերականգնումը բարերարից ավելի քիչ միջոցներ կպահանջեր, եթե իրականացվեր օրենքի շրջանակներում, եթե նա դիմեր Վերականգնող Ճարտարապետների ասոցիացիային»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Ըստ նրա, ասոցիացիան դեռևս 1989թ. մշակել էր Գանձասարի վանքի վերականգնման նախագիծը, սակայն այն այդպես էլ մնաց արխիվներում:

Իր հերթին ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը ասել է, որ դեռ ուշ չէ փրկել Գանձասարը: Ըստ նրա, կան տեղեկություններ, որ պարսպի երեսպատումը դադարեցված է, սալիկները կապամոնտաժվեն, և կվերակագնվի պարսպի սկզբնական տեսքը:

Գանձասարի պարիսպի երեսպատումը մեծ աղմուկ է բարձրացրել Facebook-ում և հայ բլոգերների շրջանում, դժգոհության ալիք բարձրացրել արվեստասերների շրջանում: Facebook-ում կազմակերպված հարցման արդյունքում այսօրվա դրությամբ երեսպատմանը դեմ է արտահայտվել 2142 մարդ և միայն 42 օգտվող «կողմ է» քվեարկել:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74531/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 714 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գանձասար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0