Հինգշաբթի, 21.11.2024, 20:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » Գարեգին Բ-ն պատասխանում է իր քննադատներին (տեսանյութ)
16:48
Գարեգին Բ-ն պատասխանում է իր քննադատներին (տեսանյութ)
 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն  հուլիսի 24-ին «Հայլուրին» տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում  սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներին, նաեւ իր հրաժարականի պահանջին: Ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ.

«Մեր եկեղեցու զավակները հասկանալու են, որ մեր երկրին պետք է հզոր հոգեւոր կյանք, հզոր եկեղեցի եւ եկեղեցու հզորությունը դա մեր ժողովրդի զորեղ հավատքն է: Այս անդրադարձումը համապատասխան փոփոխությունը պետք է առաջ բերի իրենց վերաբերմունքի մեջ`  հանդեպ եկեղեցի: Անկախ այն բանից, թե ինչպես են իրենք դրսեւորում իրենց  մեր նկատմամբ` մենք պարտավորություն ունենք միշտ սեր դրսեւորելու իրենց նկատմամբ, ներողամտություն դրսեւորելու եւ փորձելու իրենց ճիշտ ճանապարհով առաջնորդել: Մեղք չունեն մեր զավաները, որովհետեւ առանձին անհատներ` քաղաքական նպատակներից առաջնորդված կամ պատվեր ունենալով, իրենց գործն են իրականացնում` շփոթեցնելով նաեւ բարեպաշտ մեր զավակներին:

Թերեւս, թերացումը նաեւ մենք ունենք` որպես եկեղեցի, որ լիարժեքորեն մենք չենք ներկայացնում այն աշխատանքը, այն գործունեությունը, այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք մենք ունենք այսօր: Որոշակի միտումնավորությամբ եկեղեցուն մեղադրանքներին պիտի անդրադառնանք եւ տեսնենք, որ այդ բոլորը զուրկ է հիմքից եւ արդար չէ, քանի որ եկեղեցու դեմ հարվածների նպատակը` տկարացնել ազգի հոգեւոր միասնականությունը, ազգի միաբանությունը: Ազգն իր միաբանությամբ է  զորեղ, իսկ հայ ժողովրդի մոտ ամրորեն նստած է հոգեւորականը, սերը եկեղեցու նկատմամբ: Ինչպես դարերի մեջ եղել է, այսօր պարագան նույն  է` ազգին տկարացնելու համար պետք է տկարացնել նրա հոգոր զորությունը, նրա եկեղեցին: Մենք վստահությունն ունենք առ Աստված, որ Տերը իր ձեքերի մեջ է պահում իրեն հավատացող եւ իրեն հավատարիմ հայ ժողովրդին, որ բոլոր նման փորձությունները, չար մտածումները, նենգ գործողությունները պիտի տապալվեն եւ արդյունք չպիտի տան եւ մեր ժողովրդի զավակունք պիտի միշտ լինեն փարված իրենց Սուրբ եկեղեցուն, իրենց սուրբ հավատքին»:

Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրջ անհանգստության ալիք էր բարձրացել կապված Սանահին վանական համալիրի անմխիթար վիճակի հետ, որի վրա, բառիս բուն իմաստով, անտառ է աճել: Facebook սոցիալական ցանցում Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող խումբ է ստեղծվել, որոնք հայտարարում են, որ Գարեգին Բ-ն վարկաբեկում է Հայոց եկեղեցին իր վարքով եւ եկեղեցիների նկատմամբ իր անտարբերությամբ: Բացի այդ, սոցցանցում հարցում է կազմակերպվել, որի մասնակցողների շուրջ 80 տոկոսը կողմ է արտահայտվել Կաթողիկոսի հրաժարականին:

Նշենք, որ ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, դեռեւս 2006 թվականին Գարեգին Բ-ն Սանահինի վանքի անմխիթար վիճակին անդրադառնալով ասել էր, որ ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ:

Աղբյուր`http://news.am/arm/news/69022.html





Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 1008 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0