Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հավանական վարողներից է
16:52
Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հավանական վարողներից է
Հայտնի ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի վարողների հավանական թեկնածուներից մեկն է:
Այդ մասին լրագրողներին հայտնեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: Գասպարյանը նաև հավելեց, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասնակիցների քանակը, տեխնիկական հարցերը, բեմը, համերգային մասը և նման այլ կազմակերպչական հարցերը առայժմ նախապատրաստական փուլում են:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կամ Թուրքիայի մասնակցությանը մրցույթում, Գասպարյանը ասաց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը:
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի շրջանակներում սպասվում է մոտ 500 պատվիրակության անդամներ:
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008թ. սկսած կանոններով պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում: «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները: