Գլխավոր » 2011»Հուլիս»20 »
Ղրիմում կկայանա հայկական արվեստի «Սուրբ Խաչ-2011» փառատոնը
23:45
Ղրիմում կկայանա հայկական արվեստի «Սուրբ Խաչ-2011» փառատոնը
Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրում հուլիսի 28-31-ին կկայանա հայկական արվեստի «Սուրբ Խաչ-2011» փառատոնը, որը նվիրված է Տիրոջ վերափոխման (վարդավառ) տոնին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը` վկայակոչելով Կիեւի հայ համայնքին:
Փառատոնի անցկացման նպատակը հայ երեխաների ու երիտասարդության մեջ հոգեւոր զարթոնք ապահովելն է, ավանդական հայ երաժշտության ու սովորույթների պահպանումն ու քարոզումը, հայ երգի ու պարի տարածումը, Ուկրաինայի, Հայաստանի եւ այլ երկրների երիտասարդների միջեւ բարեկամական ու ստեղծագործական կապերի ստեղծումը:
Ուխտագնացություն-փառատոնը անցկացվում է Ուկրաինայում հայկական թեմի եւ Ղրիմի հոգեւոր առաջնորդի հովանավորությամբ: