2012թ. Երեւանը հռչակվել է գրքի մայրաքաղաք: Այդ կապակցությամբ թե' մասնավոր կազմակերպությունները եւ թե' ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում են մի շարք միջոցառումներ:
Նախօրեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քննարկել է գրքի միջազգային ցուցահանդեսների կազմակերպական խնդիրները:
Նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն գրքի միջազգային ցուցահանդեսների կազմակերպական աշխատանքային խմբի հետ: Պեկինի, Մոսկվայի, Ֆրանկֆուրտի ծրագրերին պատշաճ ներկայանալու համար եղել են բովանդակային ու կազմակերպական առաջարկներ, քննարկվել են յուրաքանչյուր տոնավաճառի գաղափարախոսությունը, ներկայացվող գրականությունը և այլ հարցեր: