Հուլիսի 12-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Վիլեն Մարտիկյանի "Կյանքին ընդառաջ" գրքի շնորհանդեսը։
Գրքում հեղինակի կյանքի պատմությունն է` գրված հուշերի ձեւով: Այդ հուշերն ամփոփված են "Մեր բակը", "Հայրս եւ նրա "Ժողովրդի ձայնը"", "Մուտք ինքնուրույն կյանք", "Մեկնարկում մարզական թերթն է", "Կյանքի նոր բնագավառ", "Թայֆաբազությունն էլ իր չափը պիտի ունենա", "Կրկին լրագրություն" վերնագրերի ներքո: Վ.Մարտիկյանը նաեւ գնահատական է տվել իր ապրած ժամանակաշրջանին, բարքերին:
Տեղեկացնում են ՀԱԳ Հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնից։