Հինգշաբթի, 21.11.2024, 18:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիում Շուշիում
12:18
«Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիում Շուշիում
Հակոբ ԳյուրջյանՍ.թ. հուլիսի 15-29-ը Շուշիում կանցկացվի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը` ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործի:

Սիմպոզիումը անց է կացվում ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի ու Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ և «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ: Այսօրինակ հավաք Արցախի Հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ: Անդրանիկ այս հավաքին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ Կարոլինա Ջովաննելլին, Մադդալենա Ջովաննելլին, Լուիզա Մորոնին, քանդակագործներ, նկարիչներ /թվով 22/: Սիմպոզիումին պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջեռարդո Լո Ռուսսոն:

Նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռևս 2009 թ., երբ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու հրավերով Ֆլորենցիայում բնակվող հայաստանցի քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ` Հայաստան էր այցելել իտալացի անվանի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն` մասնակցելու Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների կազմակերպվելիք հոբելյանական ցուցահանդեսին:

Հավաքի առանցքը` ի թիվս դասախոսությունների, վարպետության դասերի, ցուցահանդեսների և կինոդիտումների հագեցած ժամանակացույցի, քանդակների ստեղծումն է, որի արդյունքում մասնակից 15 արվեստագետներից յուրաքանչյուրը ազատ թեմայով կկերտի իր քանդակը շուշվա կրաքարից` այն նվիրելով քաղաքին: Նյութի ընտրությունը խորհրդանշական է այն առումով, որ հենց այդ քարից է կառուցված Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին:

Գաղափարի հեղինակ մաեստրո Վիգեն Ավետիսի բնորոշմամ. «15 քանդակ ամեն տարի և 10 տարի անց Շուշին կզարդարի արվեստի 150 աշխատանք` այն վերածելով իրական թանգարանի բաց երկնքի տակ»:
Որպես ամենամյա նախաձեռնության անդրանիկ հավաք, սիմպոզիումը կոչված է քանդակագործների համար դառնալու համագործակցության, մշակութային ու մասնագիտական երկխոսության, ստեղծագործական ոգեշնչման հարթակ: Այն նաև կոչված է նպաստելու Արցախի միջազգային հեղինակության բարձրացմանը արվեստի միջոցով, վերականգնելու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավն ու կարգավիճակը, խթանելու հետպատերազմական Շուշիի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքն ու զարգացումը:
Սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով ծավալուն կատալոգում` արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ /նա ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան է այցելում արդեն երրորդ անգամ/:

Ստեղծագործական ողջ ընթացքը կվավերացվի իտալական /Studio Quagli/ «Ստուդիո կալիի» կողմից ստեղծվող վավերագրական ֆիլմում, որտեղ նաև անդրադարձ կլինի Հայաստանի, Արցախի ու Արևմտյան Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Ըստ արդեն ստեղծված նախնական պայմանավորվածության` ֆիլմը ցուցադրվելու է իտալական «Ռայ 1» /Rai 1/ հեռուստատեսությամբ:

Հունիսի 16-ին իտալացի արվեստագետներին կընդունի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հյուրերը կայցելեն ՀՀ մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, «Նարեկացի» արվեստի միություն: Նույն օրը ՀԱՊ-ում ժամը 11:00-ին նախագծի մասնակիցները հանդես կգան ասուլիսով, որից հետո Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին կանցկացնի դասախոսություն 17-րդ դարի իտալական գեղանկարչության թեմայով: Կցուցադրվի ֆիլմ` «Մեկ քանդակի պատմություն»:

Դասախոսության մուտքը ցանկացողների համար ազատ է:


Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/8641.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 946 | Ավելացրեց: admin | Տեգեր: միջազգային, սիմպոզիում, Հակոբ Գյուրջյան, Շուշի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0