Գլխավոր » 2011»Հուլիս»13 »
Համաշխարհային պրեմիերա. Հայկական դուդուկ եւ պրովանսալյան սրինգ
12:24
Համաշխարհային պրեմիերա. Հայկական դուդուկ եւ պրովանսալյան սրինգ
Արդեն երկրորդ տարին անընդմեջ ֆրանսիական Պրովանսում տեղի ունեցող «Դեզ Ալպի փառատոնի» ժամանակ հարգանքի տուրք է մատուցվում հայկական մշակույթին, որով հայ ժողովուրդը իրապես հպարտանալու տեղ ունի: Այս մասին հայտնում է Nouvelles d`Arménie-ն:
Ինչպես հայտնում է փառատոնի կայքը, այս տարի փառատոնի ժամանակ տեղի կունենա համաշխարհային պրեմիերա` հայկական դուդուկ եւ պրովանսալյան սրինգ: Նախորդ տարի փառատոնին մասնակցել է 72 պարողներից բաղկացած «Գորիս Սասուն» խումբը, որը ցնցել է հանդիսատեսին, այդ թվում եւ Շարլ Ազնավուրին:
Այս տարի` հուլիսի 15-ին, փառատոնը կներկայացնի բացառիկ համաշխարհային պրեմիերա` ելույթ կունենա վիրտուոզ դուդուկահար Լեւոն Մինասյանը եւ պրովանսալյան վիրտուոզ սրնգահար-տամբուրինահար Ժան-Ֆրանսուա Ժերոլը` «Le CONDOR» խմբի մասնակցությամբ: Իսկ նախօրեին փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Ժան Կեխայանի «Արարատը` հիշելու համար» անվանումով լուսանկարների ցուցադրությունը: