Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 »
Համերգ` նվիրված Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին
21:08
Համերգ` նվիրված Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին |
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Երեւանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հուլիսի 12-ին կանցկացվի համերգ: Այն միաժամանակ նվիրվում է լիտվացի նկարիչ եւ կոմպոզիտոր Մ. Կ. Չուրլյոնիսի մահվան 100-ամյա տարելիցին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, համերգի ընթացքում ելույթ կունենան լիտվացի կիթառահար Յոնաս Յուբլիցկասը, կլարնետահար Ժիլվինաս Բրազաուսկասը, ռուս շեփորահար Իգոր Կրամարեւը եւ դաշնակահար Աբիգայիլ Սինը:
Ռ. Սիրունյանի խոսքով' համերգային ծրագրի ընթացքում կհնչեն Չուրլյոնիսի «Անտառում» խորագրով սիմֆոնիկ պոեմը, Քոփլանդի կոնցերտը' կլարնետի եւ նվագախմբի համար, Շոստակովիչի կոնցերտը' դաշնամուրի համար: «Նմանատիպ իրադարձությունները կօգնեն ամրապնդել առկա հարաբերությունները եւ ապահովել դրանց հետագա զարգացումը»,- ասաց նա:
Համերգը կղեկավարեն դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը եւ Էռնեստ Հյույլը:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657921/
|
Կատեգորիա: Սպասեք շուտով... |
Դիտումներ: 691 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|