Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 »
Հայ հեղինակի վեպը “ForeWord Reviews” ամսագիրը ճանաչել է լավագույնը
13:10
Հայ հեղինակի վեպը “ForeWord Reviews” ամսագիրը ճանաչել է լավագույնը |
"ForeWord Reviews” ամերիկյան ամսագիրը հայտարարել է 2010թ. «Տարվա գիրք» մրցանակաբաշխության հաղթողներին, ովքեր մեծարվել են Նյու Օրլինսի ամերիկյան գրադարանային միության գիտաժողովի ժամանակ:
«Գեղարվեստական գրականության» անվանակարգում չորս լավագույն վեպերի շարքում հայտնվել է ամերիկաբնակ գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին» գիրքը:
«Ճանապարհորդություն դեպի Կուսաստան»-ն, ըստ ամսագրի, ինչ-որ առումով հիշեցնում է Ջեյմս Ջոյսի, Թոմաս Փինչոնի, Ումբերտո Էկոյի և այլոց վիպական նմանակումները: Իր ոճով, նորարարական լեզվով, համապատկերային և բնաբանային հսկայական ծավալով, այս գիրքն արարման մեջ գտնվող գրական հեղափոխության բացառիկ օրինակ է:
Արմեն Մելիքյանը գիտական ճառ է պաշտպանել Վաշինգթոնի ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնում, սակայն թողել է քաղաքականությունը և սկսել է զբաղվել գրականությամբ: «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին»-ը նրա առաջին գիրքն է:
"ForeWord Reviews” ամսագիրը լույս է տեսնում տարեկան վեց անգամ և ամփոփում է անկախ հեղինակների կողմից հրատարակված գրքերը: Ամսագիրն ունի 20.000 ընթերցող:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73871/
|
Կատեգորիա: Գրականություն |
Դիտումներ: 887 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|