| Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » 
Հայ-թուրքական կինոյի պլատֆորմը շարունակական է լինելու (տեսանյութ) 
 
| 21:44  
Հայ-թուրքական կինոյի պլատֆորմը շարունակական է լինելու (տեսանյութ) |  |  Այս տարի ևս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ռեգիոնալ ծրագրերից մեկը՝ հայ-թուրքական կինոյի պլատֆորմը։ Այս ծրագիրն անց է կացվում Եվրոպական համագործակցության հիմնադրամի կողմից։ 
 Հիշեցնենք, որ այս երկու կազմակերպությունների համատեղ ջանքերով է կայացել նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը։ Եվրոպական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ է կայացել Ստամբուլի կինոփառատոնը, որին մասնակցել է 5 հայ երիտասարդ ռեժիսոր՝ ներկայացնելով 3 վավերագրական և 2 խաղարկային կարճամետրաժ ֆիլմ։ Այս տարի մենք մասնակցելու ենք Վիլյամ Սարոյանի պատմվածքներից մեկի նկարահանմանը»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասում է հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
 
 Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այս տարին «Ոսկե ծիրան»-ի համար նախանշեց նաև նոր համագործակցությունների սկիզբ։ Այս տարի առաջին անգամ փառատոնին իր աջակցությունն է բերում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը: Հենց վերջինիս ջանքերով է կազմակերպվել ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակին նվիրված ծրագիրը: Այս ծրագրի շրջանակերում կցուցադրվեն տասը ֆիլմեր և կլինեն քսանից ավելի հյուրեր ԱՊՀ երկրներից։
 
 Այս տարի առաջին անգամ կհամագործակցեն նաև Հայաստանում Իսրայելի և Ավստրալիայի դեսպանատները։
 
 
 Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25216.html
 
 
 
 
 
 |  | Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 733 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |  
| Ընդամենը մեկնաբանություններ: 0 |  |  |  |  |  |  |  |  Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել  | Մուտք  ]
 |