Գլխավոր » 2011»Հուլիս»13 »
Հայաստանի պատմության թանգարանն ունի մոտ կես մլն ցուցանմուշ
13:13
Հայաստանի պատմության թանգարանն ունի մոտ կես մլն ցուցանմուշ
Հայաստանի պատմության թանգարանն ունի մոտ կես միլիոն ցուցանմուշ: Այս տարի այն հարստացվել է 2 հազարով:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, այս տարի նախատեսվում է անցկացնել «Հելլենիստական դարաշրջան», Ջուղայի մշակույթին նվիրված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ ցուցահանդեսներ: Նախորդ տարիների համեմատ, թանգարան այցելություններն ավելացել են.այս տարվա հունիսի 30-ի դրությամբ' թանգարան է այցելել 18 հազար 793 այցելու: Թանգարանի այցելուների շարքերում կարելի է տեսնել դպրոցականների, զբոսաշրջիկների, ինչպես նաեւ հասարակ քաղաքացիների, որոնց հետաքրքում են Պատմության թանգարանի նոր ցուցանմուշները:
Նշենք, որ Հայաստանի պատմության թանգարանն այս տարվա 6 ամիսների ընթացքում անցկացրել է «Ուրարտու», «Թանգարանային գիշեր», «Գրավոր հիշողություն թանգարանային գիշերվա առթիվ», ինչպես նաեւ Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություններ: «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում թանգարան է այցելել 1300 այցելու: