Գլխավոր » 2011 » Հուլիս » 3 »
Հայաստանի պետական կրկեսը Գյումրու հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար (տեսանյութ)
18:19
Հայաստանի պետական կրկեսը Գյումրու հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար (տեսանյութ) |
«Երեւան մշակույթի ակումբ»-ի նախաձեռնությամբ Հայաստանի պետական կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով այցելել է Գյումրի: Հանրակրթական դպրոցների, նախակրթարանների երեխաներից բացի կրկեսին մասնակցելու հնարավորություն էին ունեցել նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող գյումրեցի 100-ից ավելի երեխաներ:
«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կազմակերպությունը անգլիական հիմնադրամի աջակցությամբ ապահովել էր հաշմանդամություն ունեցող երեխաների ներկայությունը կրկեսին:
«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի «Արեգակ» կենտրոնի խմբի ղեկավարի կարծիքով, հատուկ կարիքներով երեխաների ինտեգրումը հասարակություն բավականին բարդ եւ երկարատեւ աշխատանք է պահանջում: Որպես ինտեգրման մի տարբերակ ընտրվել է հասարակական տարբեր միջոցառումներին այս երեխաների պարտադիր մասնակցությունը:
Աղբյուր`http://news.am/arm/news/65463.html
|
Կատեգորիա: Միջոցառումներ |
Դիտումներ: 1148 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|