Գլխավոր » 2011»Հուլիս»15 »
Հայաստանի Խոսրովի արգելոցի խաչքարերն ու եկեղեցիները կվերականգնվեն
13:41
Հայաստանի Խոսրովի արգելոցի խաչքարերն ու եկեղեցիները կվերականգնվեն
ՀՀ կառավարութունը հաստատել է Խոսրովի արգելոցի տարածքում տեղակայված պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագիրը։ Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արգելոցի տարածքում դիտարկում անցկացնելու համար պետբյուջեից շուրջ 22 հազար դոլար է հատկացվել։
Ըստ նրա՝ վերականգնման ծրագիրն ընդունվել է հանրապետության Արարատի մարզում հուշարձանների պահպանման միջոցառումների շրջանակներում։
«Խոսրովի արգելոց-թանգարանը մեծ հետաքրություն է ներկայացնում ինչպես գիտական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ Այստեղ գտնվում են ավելի քան 300 յուրատեսակ պատմամշակութային հուշարձաններ՝ եկեղեցիներ, մատուռներ, ամրոցներ, խաչքարեր և այլն»,- ընդգծեց նախարարը։
Նա ավելացրեց, որ արգելոցը շատ հետաքրքիր էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից։
«Այն բանից հետո, երբ մենք կպարզենք, թե ինչպիսին է իրավիճակը, և որ հուշարձանները վերականգնման կարիք ունեն, 4-5 տարվա ընթացքում կլուծվեն ամենահրատապ խնդիրները։ Իսկ ընդհանուր առմամբ ծրագիրը կտևի շուրջ 15 տարի»,- ավելացրեց Պողոսյանը։
Խոսրովի արգելոցը ՀՀ Արարատի մարզի բնապահպանողական գոտի է։ Այն հիմնվել է մ.թ. IV դարում Խոսրով արքայի կողմից, 1958թ.-ին ստացել է արգելոցի կարգավիճակ։