Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցության հարցում
16:49
Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցության հարցում
Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել «Եվրատեսիլ 2012» մրցույթին մասնակցության հարցում, որը տեղի կունենա Բաքվում, լրագրողներին հինգշաբթի ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Մեզ համար շատ կարևոր է մեր մասնակիցների անվտանգության հարցը: Ադրբեջանը դեռևս չի ներկայացնել որևէ պաշտոնական և հավաստի երաշխիք, որոնց վրա հիմնվելով՝ մենք կկարողանանք վերջնական որոշում ընդունել», - նշեց Գասպարյանը: Նրա խոսքերով՝ մրցույթում Հայաստանն արժանի կերպով ներկայացնելու համար հայկական կողմն անվտանգության երաշխիքներ է ակնկալում Եվրոպական հեռարձակողների միության և Եվրատեսիլի անցկացման համար պատասխանատու միջազգային այլ կազմակերպությունների կողմից:
Գասպարյանը տեղեկացրեց, որ Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի դեկտեմբերին:
Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Կասիմով) ադրբեջանական դուետը հաղթեց Դյուսելդորֆում կայացած Եվրատեսիլ-2011 մրցույթում: Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ հաջորդ մրցույթն անցնում է հաղթող երկրում:
Ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է «Եվրատեսիլ 2012»-ին ապահովել հայ մասնակիցների անվտանգությունը: