Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 »
Հայաստանը կմասնակցի Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին
11:56
Հայաստանը կմասնակցի Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին |
Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարությունների միջեւ 2012-2016 թթ. մշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին Հայաստանի մասնակցությունը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, նման որոշում է կայացվել Չինաստանում հունիսի 23-29-ին անցկացված հայկական մշակույթի օրերի ընթացքում: Նրա խոսքով' նախատեսվում է նաեւ, որ չինական պատվիրակությունը կմասնակցի «Երեւանը' գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք» ծրագրին: Ա. Պողոսյանի տեղեկացմամբ' աշնանն էլ Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657934/
|
Կատեգորիա: Գրականություն |
Դիտումներ: 730 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|