Գլխավոր » 2011»Հուլիս»28 »
Հայաստանը մտադիր է հայրենիք վերադարձնել արտերկրի մասնավոր հավաքածուների հայ նկարիչների կտավները
15:04
Հայաստանը մտադիր է հայրենիք վերադարձնել արտերկրի մասնավոր հավաքածուների հայ նկարիչների կտավները
Հայաստանում կկազմակերպվի հատուկ ակցիա, որի շրջանակներում կգնվեն կերպարվեստի հայ գործիչների ստեղծագործությունները, որոնք գտնվում են արտերկրի մասնավոր հավաքածուներում: Այդ մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա ասաց, որ արդեն այդ գործով զբաղվելու ժամանակն է և որ այդ հարցին ընթացք կտրվի որքան հնարավոր է շուտ: Խոսքը հատկապես վերաբերում է Մարտիրոս Սարյանի կտավներին:
Հունիսի 8-ին Լոնդոնի MacDougall արվեստի աճուրդի կենտրոնում ներկայացված էին Մարտիրոս Սարյանի 3 նկարները` «Երևանյան էտյուդ», «Կովկասյան փողոց» «Բակը»: «Կովկասյան փողոց» կտավի նախնական գինը կազմել է 200.000-300.000 անգլիական ֆունտ ստեռլինգ, աճուրդում վաճառվել է 324.000 անգլիական ֆունտ ստեռլինգով: Մյուս երկու նկարները չեն վաճառվել: