Հինգշաբթի, 21.11.2024, 19:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Հայաստանը Պրահայի Քվադրինալեից հետո առաջարկություն է ստացել կազմակերպել նմանատիպ միջոցառում
00:13
Հայաստանը Պրահայի Քվադրինալեից հետո առաջարկություն է ստացել կազմակերպել նմանատիպ միջոցառում
Պրահա
Հայաստանի պատվիրակությունը Պրահայի Քվադրինալեից հետո առաջարկություն է ստացել կազմակերպել նմանատիպ միջոցառում կովկասյան տարածաշրջանում: Հայկական պատվիրակության ղկավար, բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը նշեց, որ շատ հագեցած ծրագիր էր Պրահայում: Յուրաքանչյուր տաղավար հանդես էր գալիս իր խորհրդանիշներով: Հայկական տաղավարը ներկայացավ փաթաթված գորգով, և հանդես եկավ «Մաքրելով հիշողության փոշին» թեմայով: Հայաստանի պատվիրակության մեջ էր նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնի բեմանկարիչ Լիլիթ Ստեփանյանը: Բարսեղյանը առաջարկ ստացավ տարածաշրջանում կազմակերպել թատերական նման միջոցառում, որը սաղմնային փոլում է: Նա նաև ավելացրեց, որ Չեխիայի հայ համայնքը շատ ակտիվ էր և մեծ շարժ է գրանցվել նրանց կողմից դեպի հայկական տաղավար: Հայ պատվիրակության ղեկավարի խոսքով տաղավար այցելեցին նաև Չեխիայում Հայաստանի դսպանատան ներկայացուցիչները:

Նելլի Բարսեղյանն ընդգծել է, որ Քվադրինալեին մասնակցելու նպատակն է թատերական արվեստի միջոցով օտարներին հաղորդակից դարձնել հայկական արվեստի մյուս ժանրերին, ծանոթացնել «Քվադրինալե»-ի տասնյակ հազարավոր մասնակիցներին հայ թատրոնի պատմության հետ, փորձի փոխանակման միջոցով խթանել Ժամանակակից հայ թատրոնի զարգացումը, Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու միջոցով նպաստել Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը:

«Պրահայի Քվադրինալե 2011» (PQ2011) միջազգային թատերական փառատոնը Պրահայում կայացավ 12-րդ անգամ: Հերթական «Քվադրինալեին», մասնակցեցին ավելի քան 62 երկիր, որոնց թվում նաև Հայաստանը և այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ճապոնիան:

«Պրահայի Քվադրինալեն» աշխարհի խոշորագույն և ամենաճանաչված միջազգային թատերական փառատոնն է բեմական ձևավորման ոլորտում (բեմանկարչություն, զգեստների, լուսային և երաժշտական ձևավորում)` բաղկացած երեք մասնաբաժիններից, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաժանր ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլն:

Փառատոնը անցկացվեց հունիսի 16-ից-26-ը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74032/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 633 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0