Վրաստանում ավանդական արվեստի և ֆոլկլորի առաջին միջազգային «Մեկ ձայն» փառատոնը կանցկացվի, որին 10 երկրից (Իտալիա, Լեհաստան, Բուլղարիա, Մակեդոնիա, Կիպրոս, Բելառոս, Թուրքիա, Կորեա, Հայաստան, Վրաստան) ավելի քան 300 մասնակից կմասնակցի։
Հաղորդվում է, որ փառատոնի շրջանակում, հուլիսի 28–ից օգոստոսի 3–ը հինգ համերգներ կանցկացվեն Վրաստանի Բաթում, Քութայիս, Զուգդիդ քաղաքներում։
Ինչպես հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը, նախագծի նպատակը վրացի և օտարերկրացի ուսանողների միջև շփումն ակտիվացելն ու զբոսաշրջության զարգացումն է։
Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/37798/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8_%D6%87%D5%BD_%D5%AF%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D5%84%D5%A5%D5%AF_%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6_%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6%D5%AB%D5%B6.html
|