Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում հուլիսի 3-19 տեղի է ունեցել Մաշոկ 2011 Հյուսիսկովկասյան երիտասարդական ֆորումը, որին հրավիրված են եղել նաև պատվիրակներ Հայաստանից։ Համաժողովին մասնակցում էին լրագրող Հայկ Խալաթյանը, հայ բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Եկատերինա Ժերենկոն:
«Մաշուկ-2011» Հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը սոցիալական նախագիծ է, ուղղված քաղաքականությամբ, էկոնոմիկայով, նորարարություներով, հասարակական քարոզարշավներով հետաքրքրվող Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի լավագույն երիտասարդների հայտնաբերմանն ու ուսուցմանը: Հարավկովկասի ներկայացուցիչները եղել են հրավիրված պատվիրակներ, սակայն Ադրբեջանական ներկայացուցիչները ըստ Տիգրան քոչարյանի մեկ օր անց չդիմանալով վրանային պայմաններին մեկնեցին։ Հայկական պատվիրակությունը սերտորեն համագործակցել է տեղի հայ համայնքի հետ, որը ըստ բամնախոսի տարածաշրջանում լավագույներից է։
Պյատիգորսկ քաղաքի 200,000 հազար բնակչությունից 40,000-ը հայեր են։ Վրանային պայմաններում ապրելը ունեցել է նաև իր վտանգավոր կողմերը, ըստ լրագրող Հայկ Խալաթյանի, սկզբում տպավորություն է եղել, թե գտնվում են հաակենտրոնացման ճամբարում, չորս կողմում ոստիկաններն ու զինվորականների հսկողություն է սահմանված եղել, դա էլ անվտանգության ապահովման համար է եղել։ Հայկ Խալաթյանը նշում է նաև, որ բոլորը զարմացել էին, որ գոյություն ունի երկու հայկական հանրապետություն, և ըստ բանախոսների ամբողջ ֆորումի մասնակիցների համար մի մեծ բացահայտում է եղել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։
Նմանատիպ ֆորումներն օգնում են ոչ միայն օտարերկրացի երիտասարդներին Հայաստանի մասին տեղեկություններ տալ , այլ նաև օգնում են սերտորեն համագործակցել սփյուռքի հետ։