Հինգշաբթի, 21.11.2024, 19:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը «Փառատոնի նոր անուն»-ն է
17:31
«Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը «Փառատոնի նոր անուն»-ն է
Հարություն Շատյան
«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի հայտարարած «Փառատոնի նոր անուն» մրցանակը շնորհվել է Հարություն Շատյանին: Երիտասարդ ռեժիսորի «Բեռնելով կյանքս» ֆիլմը ցուցադրվել էր փառատոնի  «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակում: Ֆիլմը դարձել է «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը և արժանացել  նաև «Նուարդ»  մրցանակին:

Հարություն Շատյանը նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին և կներկայացնի իր ֆիլմը:  «Ռեժիսորի համար կարևոր է շրջագայելը և նոր երկրներ այցելելը: Միացյալ Թագավորությունում անցակցվող փառատոնին մասնակցելը էական է ոչ միայն նոր կապերի ստեղծման, այլև այդ երկրի կինոարտադրությանն ու նորարություններին ծանոթանալու համար», -ասաց Հարություն Շատյանը:

Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են մեկ տարի: «Բեռնելով կյանքս» ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Այն նկարահանվել է սիրողական տեսախցիկով. ֆիլմը թե´ օպերատորը և, թե´ գլխավոր դերակատարը ռեժիսորն է: Այն  ուսանողի, երիտասարդ ընտանիքի տղամարդու, հիվանդի անելանելի վիճակի մասին է: Հերոսը փորձում է կյանքի մեջ լուսավոր կետեր փնտրել: Զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի օր առաջ հիվանդանում է շաքարախտով, և նրան` որպես զինծառայությանը ոչ պիտանի զինվորի, զորացրում են: Այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները: Ինստիտուտ, ընտանիք, երեխա, ամենօրյա պարտադիր սրսկումներ: Դեղ գնելու հնարավորություն չունեցող երիտասարդը ստիպված է դիմել հանցագործության: Պարտքեր, աշխատանքի որոնում, միամիտ և անզգույշ քայլեր, որոնք բանտ ընկնելու իրական նախապայմաններ են:

«Նման պատմություններ ամեն օր տեղի են ունենում մեր կողքին: Հորինված ոչինչ չեք գտնի ֆիլմում: Հատուկ եմ ֆիլմը սիրողական տեսախցիկով նկարահանել: Հակառակ դեպքում այն համոզիչ և անկեղծ չէր ստացվի»,-ասաց Հարություն Շատյանը:

Հարությունը ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը:


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/134356/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 785 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հարություն Շատյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0