Գլխավոր » 2011»Հուլիս»19 »
Հայկական խաչքարերը, ի նշան բողոքի, կցուցադրվեն աշխարհի պառլամենտներում
15:43
Հայկական խաչքարերը, ի նշան բողոքի, կցուցադրվեն աշխարհի պառլամենտներում
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի երկրորդ դիմումը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային՝ կապված հունիս ամսին UNESCO-ի Փարիզում կազմակերպած խաչքարերի ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի հետ:
ԵՀՄՖ-ը կազմակերպում է միջոցառումների շարք, այդ թվում պլանավորում է այդ ցուցանմուշների ցուցադրումը մի շարք երկրների պառլամենտների սրահներում, ինչպես նաև «մշակույթային ցեղասպանության» շուրջ նստաշրջաններ Եվրոպայի ամենահեղինակավոր ֆորումներում: ԵՀՄՖ-ը փորձելու է հասնել «մշակույթային ցեղասպանություն» իրավաբանական եզրի պաշտոնական ճանաչմանը և նրանից բխող իրավաբանական հիմունքների լեգիտիմացմանը: ԵՀՄՖ-ը կազմակերպել է իր այս բողոքի ակցիան սատարելու նպատակով օնլայն ստորագրահավաք «Նոյան Տապան»-ի կայք էջում՝ հետևյալ հասցեով www.nt.am:
ԵՀՄՖ-ը դիմում է բոլոր ինտերնետային ԶԼՄ-ներին և կայք էջերին՝ խնդրանքով «Նոյան Տապան»-ին համանման կազմակերպել օնլայն ստորագրահավաք՝ տեղադրելով մեր բողոք նամակը:
ԵՀՄՖ-ը դիմում է նաև Եվրոպայի և աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին միանալու այս ստորագրահավաքին և համագործակցելու կատարված միջադեպը պախարակելու ու ապագայում համանման գործընթացները կանխելու նպատակով: