Հայաստանցի և օտարերկրացի դերասանների մասնակցությամբ Երևանում այսօր, ժամը 11-ին նախատեսված ասուլիսը չկայացավ։
Մինչև ժամը 11:10 լրագրողներն ըմբռնումով մոտեցան դերասանների ուշացմանը, հետո սկսեցին անհանգստանալ։ Ասուլիսն ընդունող ակումբի աշխատակիցները սկսեցին զանգահարել կազմակերպիչներին, ովքեր վստահեցրին, որ բանախոսներն ուր որ է՝ կհասնեն։ Սակայն նրանք շարունակում էին ուշանալ, և ակումբից զանգահարեցին անձամբ դերասաններին։
Միքայել Պողոսյանը, պարզվեց, տեղյակ չէր, որ իրեն ընդգրկել են ասուլիսի մասնակիցների ցուցակում, իսկ Հրանտ Թոխատյանը հեռախոսազանգերին չպատասխանեց։ «Սովորաբար այդպես է լինում, երբ պայմանավորված չի լինում, քանի որ նա քնում է մինչև կեսօր»,- պարզաբանեցին լրագրողները։
Կես ժամ ուշացումով, երբ արդեն ակումբում հայտարարվել էր, որ ասուլիսը չի կայանալու, և լրագրողների մեծ մասը հեռացել էր, ժամանեցինօտարերկրացի դերասանները, և դատարկ ակումբը տեսնելով՝ վեճի բռնվեցին իրենց պրոդյուսերի հետ։
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/08/conference/
|