Գլխավոր » 2011»Հուլիս»6 »
Հայտնի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը մահացել է
12:44
Հայտնի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը մահացել է
Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանն այսօր` հուլիսի 5-ի առավոտյան մահացել է ինֆարկտից: NEWS..am-ին «Էրեբունի» բ/կ-ից հայտնեցին, որ նա սրտային անբավարարություն է ունեցել եւ առավոտյան սրտի աշխատանքը կանգ է առել:
Ավելի վաղ NEWS..am-ը հայտնել էր, որ երգեհոնահարի առողջական վիճակը ծանր է եւ նրա կյանքին վտանգ է սպառնում: Հունիսի 18-ին Վահագն Ստամբոլցյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Նշենք, որ Վահագն Ստամբոլցյանը իր 80-ամյա հոբելյանի առթիվ համերգային շրջագայություններով էր հանդես գալիս: Հունիսի 17-ին Կապանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր սիրված երգեհոնահարին: Երգեհոնահարը նշել էր, որ ինքը չի սիրում նշել իր ծննդյան օրերը, բայց չի կարողացել մերժել մշակույթի նախարարության եւ կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությունը:
Ստամբոլցյանի հոբելյանին նվիրված 1-ին համերգները տեղի են ունեցել Սանկտ-Պետերբուրգում, քանի որ նա ուսումը ստացել է հենց այդ քաղաքում եւ 10 տարի էլ աշխատել այնտեղ:
Կապանում իր ելույթից հետո, Վահագն Ստամբոլցյանի առողջական վիճակը վատթարացել է եւ նրան սրտի կաթվածով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` «Էրեբունի» բժշկական կենտրոն: