Հինգշաբթի, 21.11.2024, 19:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » «Հողե քաղաք»- ամրոց՞,թե՞ պաշտպանական համալիր
18:39
«Հողե քաղաք»- ամրոց՞,թե՞ պաշտպանական համալիր
Կարկառ բերդաքաղաքը
Ս.թ. հուլիս 7-ին երկրագետների փոքր խմբով (հնագետ Գ.Մ. Սարգսյան,Շուշիի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն Ա.Ա. Հարությունյան և ավագ գիտաշխատող Տ.Կ. Բաղդասարյան) հետազոտումներ կատարվեց Զառուն բաղի քարահանքից հարավ գտնվող անտառապատ բլուրը: Տեղանքը Շոշ գյուղի բնակիչների կողմից կոչվում է Թագավորատեղ: Այն Շուշիի սարահարթի հետ կազմում է հատիչաձև սարահարթ:Թագավորատեղը աշտարակների բլուրից ,որի վրա ևս գտնվում են ամրություններ, բաժանվում է նեղ ու երկար Աժդահաջրի ձորով,որը սկիզբ է առնում Շուշի քաղաքի Ջրաբերդցոց թաղամասից և ձգվում մինչև Կարկառ գետի ձախ ափը:Տեղանքի արևելյան մասը կտրուկ զառիթափ է և հասնում է մինչև Շոշ տանող ճանապարհ,որից ցած հոսում է Շուշինկա գետը: Բնական դիրքով տեղանքը անմատչելի է արևմտյան և արևելյան կողմերից: Հյուսիսային մասով տեղանքը պաշտպանված է հզոր հողապատնեշով,խրամով և քարե պարսպով: Հարավային մասում տեղանքի պաշտպանությունը ապահովում է Շուշին: Մեր առջև վաղ միջնադարին բնորոշ ասպետական ամրոց է կամ զորակայան,որի առաջնահերթ խնդիրը ոչ միայն տեղանքի ,այլև Շուշիի մատույցների պաշտպանությունն է:

Արևելքից արևմուտք ձգվող պարիսպը ենթարկվել է ահավոր ավերվածության և միայն հինգ կլոր աշտարակաների հետքերն ու դեպի դրանց տանող գաղտնուղիների մնացորդներն են վկայում,որ ժամանակին այստեղ եղել է հզոր ամրոց: (Աշտարակները սովորաբար կառուցվել են պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով: ) Պարսպապատը դեպի արևմուտք ուժեղացված է շուրջ մեկ կմ երկարություն և 7-10 մ բարձրություն ունեցող հողապատնեշով: Թռուցիկ դիտարկումով դժվար է ասել` հողապատնեշի վրայով շարունակվե՞լ է պարսպապապատը,թե՞ եղել է աշտարակներով հզորացված ցցապատ: Այս հարցին հստակ պատասխան կարելի է ստանալ միայն հնագիտական պեղումներ անցկացնելուց հետո:Հողապատնեշի առջևով փորված լայն խանդակն ըստ երևույթին լցվել է ջրով՝ խոչընդոտելով պաշարողական մեքենաների մոտեցմանը:Արբանյակային լուսանկարից կարելի է եզրակացնել ,որ ամրոցի շուրջ փորված է եղել նաև խանդակի երկրորդ գիծ:

Ամրոցի հյուսիսային (Ստեփանակերտահայաց) կողմում նկատելի են մացառներով ծածկված դամբարանատիպ կառույցներ:Դամբարաններից բավականին ցած կան երկու խաչքարեր,որոնք Շուշիի հնագիտական արշավախմբի կողմից թվագրվել են 12-13 դդ: Բարձր խոտածածկույթը բավականին դժվարացնում է մեր դիտարկումները: Հարավային

(Շուշիահայց կողմում) նկատելի են շինությունների հետքեր:

Գ.Սարգսյանի կարծիքով , այս ամրությունը հնարավոր է ,որ աղբյուրներում հիշատակվող նշանավոր Կարկառ ամրոցն է: Թագավորատեղի այս բերդ-բնակավայրը կարելի է նշել «Հողե քաղաք » ծածկանունով՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար: Պարզ է միայն, որ «Հողե քաղաքն» ու երեք աշտարակների ամրոցը պաշտպանական մի ընդհանրություն են կազմում և Ավանա կարանի ամրոցի ու Շոշի կամրջի արևմտյան մասի բլրի դիտակետի հետ խնդիր են ունեցել պաշտպանելու Շուշին:

Կարծում են, որ վաղ միջնադարյան բոլոր ամրոցների նման «Հողե քաղաքը» սկզբնապես եղել է զորքերի կենտրոնատեղի և նմանօրինակ կառույցներն էլ կառուցվել են զինվորների ուժերով:Հետագայում է ,որ զորանոցի կողքին հաստատվել է բնակչություն և այն վերածել բնակավայրի:

Հայտնի է,որ Իրանի տիրակալ Խոսրով Անուշիրվանը VI դարում կառուցել է Կարկառ ամրոցը՝ խազարների հարձակումներին դիմակայելու համար: Հողե քաղաքի բնականից անառիկ դիրքը Գ. Սարգսյանին հիմք է տալիս ենթադրելու,որ Կարկառ ամրոցը պետք է փնտրել հենց այստեղ: Սակայն խազարների հարձակումների մասին խոսող Հովհաննես Դրասխանակերտցին ակնարկ անգամ չի անում Կարկառի մասին… Գտնված խեցեղենի կտորտանքներն ու կայծքարի շեղբի կտորը ևս թույլ չեն տալիս հստակ եզրահանգումներ կատարելու: Վեջնական եզրակացություն հնարավոր է կատարել միայն տեղանքում հնագիտական լուրջ պեղումներ կազմակերպելուց հետո…

«Հողե քաղաք» բնակատեղի գոյության մասին տեղյակ են եղել Ադրբեջանական իշխանությունները, որը հաստատում է այնտեղ ծառեր տնկելու և տրակտորներով տների հետքերը վերացնելու փաստը: Նույն իշխանությունների թողտվությամբ տներ կառուցելու նպատակով «Հողե քաղաքից» մեքենաներով քարեր են տեղափոխվել Շոշ և Շուշի:


Աղբյուր`http://bnaban.am/index.php?option=com_content&view=article&id=1114%3Ahoxe-qaxaq&catid=76%3Acultur&Itemid=130&lang=hy

Կարկառ բերդաքաղաքըԿարկառ բերդաքաղաքը
Կատեգորիա: Հնագիտություն | Դիտումներ: 1081 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0