Գլխավոր » 2011 » Հուլիս » 10 »
Հոկտեմբերից System of a Down խումբը շրջագայություններով հանդես է գալու Հարավային Ամերիկայում
12:18
Հոկտեմբերից System of a Down խումբը շրջագայություններով հանդես է գալու Հարավային Ամերիկայում |
Հոկտեմբերի 1-ից աշխարհահռչակ հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը առաջին անգամ շրջագայելու է Լատինական Ամերիկայի երկրներում: Այդ մասին խումբը հայտարարել է իր պաշտոնական կայքում:
Խմբի առաջին երկու համերգները կայանալու են Բրազիլիայում` հոկտեմբերի 1-ին` Սան Պաուլոյում և հոկտեմբերի 2-ին` Ռիո դե Ժանեյրոյում: Ի դեպ, Ռիո դե Ժանեյրոյի համերգի տոմսերն արդեն սպառվել են: Հոկտեմբերի 5-ին խումբը հանդես է գալու Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ հոկտեմբերի 7-ին` Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Խմբի լատինամերիկացի երկրպագուները մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը, ինչը փաստում են System of a Down-ի պաշտոնական կայքում երկրպագուների գրած բազմաթիվ շնորհակալական խոսքերը:
System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74138/
|
Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց |
Դիտումներ: 711 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|