Հինգշաբթի, 21.11.2024, 19:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Հորդոր` նախարարներին, առաջարկ թատրոնին
14:22
Հորդոր` նախարարներին, առաջարկ թատրոնին
Դավիթ Վարժապետյան
Ծնունդով Պոլսից կանադաբնակ օպերային բարիտոն, դիրիժոր, մանկավարժ Դավիթ Վարժապետյանին «Առավոտը» ժամանակին ներկայացրել է: Հիշեցնենք, որ 1972թ. ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Գոհար Գասպարյանի դասարանը, այնուհետեւ կատարելագործվել է աշխարհահռչակ Ջինո Բեքիի մոտ: Համաշխարհային օպերային գրականության բարիտոնի համար գրված առաջնակարգ դերերգերով բեմ է բարձրացել Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ամերիկայի թատրոններում: Երեւանի օպերային թատրոնում էլ ժամանակին կատարել է Սիլվիոյի (Լեոնկավալլո՝ «Պայացներ»), Ժերմոնի (Վերդի՝ «Տրավիատա»), Կոմս Լունայի (Վերդի՝ «Տրուբադուր») դերերգերը: Կարիերային զուգահեռ, արվեստագետը ծավալել է բուռն հասարակական գործունեություն: Նրա շնորհիվ է, որ սկսած 1979թ., առաջին անգամ Հայաստանից Կանադա հյուրախաղերի են մեկնել մեր արվեստագետները, իսկ 1989-ից՝ կանադացիները ժամանել Հայաստան: 1978-2006թթ. Դ. Վարժապետյանը եղել է Կանադայի «Կոմիտաս» երաժշտական միության ղեկավար:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Դ. Վարժապետյանը հայտնեց, որ Երեւանի թատրոնում վերապատրաստման դասընթացներ է վարում երգիչների հետ եւ փորձում տնօրինության հետ փոխհամաձայնության ճանապարհով յուրօրինակ կամուրջ գցել Երեւանի եւ Կանադայի օպերային թատրոնների միջեւ: Ասաց, որ Սաութ Սիմքոյի (Տորոնտոյին հարակից 5 քաղաքների միություն) քաղաքապետարանի առաջարկով 2006թ. հիմնել է «OPERA BELCANTO» թատրոնը, որի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է: «Անցյալ տարի առաջին անգամ հանդիսատեսի դատին հանձնեցինք օպերային ներկայացում՝ Վերդիի «Տրավիատան», որտեղ Ռուդոլֆի դերերգով փայլեց Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը: Դրանից առաջ հանդես էինք գալիս միայն համերգներով: Մեր նպատակն էր այսպիսով նախ ճանաչելի դառնալ, իսկ արդեն «Տրավիատայի» հաջող բեմելից հետո Կանադայի թերթերն ու TV-ները, լավ իմաստով, սկսեցին գրոհել «OPERA BELCANTO»-ի վրա»,- հայտնեց Դ. Վարժապետյանը: Հետաքրքրվեցինք, թե ֆինանսական ի՞նչ միջոցներով է գոյատեւում նորաստեղծ թատրոնը: «Սկսել ենք զրոյից: Տարեցտարի անուն ձեռք բերելով, մեր կողքին հայտնվեցին հովանավորներ: Մենք շեշտը չենք դնում բեմը դեկորախեղդ անելու վրա, օրինակ, «Տրավիատայի» դեպքում, դեկորները ստացանք լուսային լուծումներով: Աշխատում ենք ոչ թանկ, սակայն ակնահաճո եւ ականջ շոյող ներկայացում հրամցնել: Ի վերջո, օպերային արվեստի սիրահարները թատրոնում առաջին հերթին «ձայն» են ուզում լսել»,- ասաց մեր զրուցակիցը: Հայտնեց նաեւ, որ պատրաստվում է կրկին հյուրախաղերի հրավիրել Հովհաննես Այվազյանին եւ հիանալի բարիտոն Դավիթ Բաբայանցին: Վերջինս այս օրերին հանդես է եկել Իտալիայի «Գուսետո» փառատոնում եւ ճանաչվելով իբրեւ «Վերդիյան լավագույն բարիտոն», արժանացել է Ժերմոնի դերերգի կատարման պատվին՝ «Տրավիատայում»: Դ. Վարժապետյանն ասաց, որ Երեւանի օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է եկող թատերաշրջանում Հայաստան հրավիրել «OPERA BELCANTO»-ի մեներգչուհի Ալիսիա Վիսոցքային: Մեր զրուցակիցը հորդորեց ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարներին՝ բարձրակագ արվեստագետների ու կոլեկտիվների ուղարկել Կանադա, թե չէ, նրա խոսքով, գաղթօջախը «դաստիարակվում» է միայն հայաստանյան անորակ հեռուստասերիալներով եւ ռաբիսի աստղերի համերգներով:
 
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://hetq.am/arm/news/3141/

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 806 | Ավելացրեց: admin | Տեգեր: «OPERA BELCANTO» թատրոն, Դավիթ Վարժապետյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0