Գլխավոր » 2011»Հուլիս»20 »
Հուլիսի 24-ին կեզրափակվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը
17:23
Հուլիսի 24-ին կեզրափակվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 24-ին կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանի եզրափակիչ համերգը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը, համերգին կմասնակցի նաեւ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում վերջերս հաղթանակած թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Նրա խոսքով' համերգին հնչելու են Չայկովսկու «Իտալական կապրիչիոն», «Պեցո կապրիչոն», Ռոկոկո թեմայով վարիացիաներ եւ 5-րդ սիմֆոնիան:
Անդրադառնալով նախորդ համերգաշրջանին' Դ. Թերզյանը նշեց, որ այն շատ հաջող էր: «Համերգներին մասնակցեցին համաշխարհային բեմերում հայտնի դեմքեր»,- նշեց նա' հավելելով, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի հաջորդը գերազանցի սրան: