Հուլիսի 29-ին լրացավ մեծ երգահան Կոնստանտին Օրբելյանի ծննդյան 83-ամյակը:
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Այդ տարիներին նա բազմաթիվ երգեր է գրել էստրադային և ջազ կատարողների համար: Նա գրել է նաև գործիքային ստեղծագործություններ: Օրբելյանի երգերով են Ռուսաստանում հայտնի մի շարք երգչուհիներ` Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Իրինա Պոնարովսկայան սկսել են իրենց ստեղծագործական ուղին: Քչերին է հայտնի, որ Օրբելյանը գրել է նաև բալետ և սիմֆոնիա: Մաեստրոն վերջերս Հայաստանում էր հունիսի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած Ամերիկյան Յելի համալսարանի շրջանավարտների երգչախմբի համերգի կապակցությամբ, որը նվիրված էր Օրբելյանների ընտանիքին: Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում: