Հինգշաբթի, 21.11.2024, 19:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Ինչու արգելվեց Հարություն Խաչատրյանի «Կոնդը», եւ ինչպես հետո լենինյան մրցանակ ստացավ (տեսանյութ)
20:46
Ինչու արգելվեց Հարություն Խաչատրյանի «Կոնդը», եւ ինչպես հետո լենինյան մրցանակ ստացավ (տեսանյութ)
Կոնդ
Ընթերցողներից որեւէ մեկը դիտե՞լ է «Ոսկե ծիրանի» գլխավոր տնօրեն, հայտնի ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը: Եթե ոչ, ապա webtv.am-ը հերթական անգամ հաճելին է մեզ մատուցել եւ ընձեռել է իր վիրտուալ կինոթատրոնում այն դիտելու հնարավորություն (դիտել կարելի է այստեղ): Բացի այդ «Կինոֆեստ» ծրագրի շրջանակներում պատրաստված տեսանյութում, զրուցելով լրագրող Քրիստինե Արմենակյանի հետ, Հարություն Խաչատրյանը պատմում է, թե ինչու ժամանակին առանց որեւէ վերապահման արգելվեց իր «Կոնդ» ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում, եւ թե ինչպես ֆիլմը հետո լենինյան մրցանակ ստացավ: Չեմ ուզում ինտրիգը ցրել, բավական հետաքրքիր բացահայտումներ է անում Հարություն Խաչատրյանը, ինքներդ դիտեք հարցազրուցը այստեղ: Իսկ ես ինքս ուզում եմ մի փոքր կիսվել «Կոնդից» ստացված տպավորություններովս:

Հարություն Խաչատրյանի «Կոնդի» մասին լսել էի, բայց չէի դիտել, ու հիմա դիտեցի ու փշաքաղվեցի: Չեմ ամաչում, որ չէի դիտել, քանի որ ինչպես կհասկանաք «Կինոֆեստի» տեսանյութից, այս ֆիլմը հայրենի քաղքենիների թեթեւ ձեռքով շատ քչերն են տեսել մինչ օրս:

Կոնտրաստների մի մեծ շարժական պատկերասրահ է «Կոնդը»:  Ֆիլմն ինքնին ամբողջությամբ կոնտրաստներից է բաղկացած, կոնտրաստը ֆիլմի միսն ու արյունն է, ու դա ավելի է սրում զգայարաններդ ու զգացմունքներդ: Ընդ որում ռեժիսորը որպես Կոնդին հակադրվող կոնտրաստներ չի ներկայացնում մեգապոլիսյան շքեղություն կամ կուրորտային երանություն: Դա թերեւս յուրաքանչյուրս էլ կարող էինք:

Ռեժիսորի տաղանդը հաջողացնում է կոնտրաստներ ստեղծել հենց Կոնդի ներսում, Կոնդից դուրս չգալով` «Դվին» հյուրանոցի արտասահմանցի բնակիչը եւ փայտե սանդուղքով վեր բարձրացող ծեր կինը, ընտանիքը մեծացնելուց խոսափող մոր խոստովանությունն ու հարսանեկան ուրախության պատկերները, հարսանեկան տիկինկով լայն «Վոլգան» ու նեղ փողոցները, անհնարին կյանքն ու շարունակվող կյանքը…   Ցնցող տպավորություն են գործում հետեղեռնյան Կոնդի պատկերներ…

Բայց ամենահետաքրքիր կոնտրաստը, իհարկե իմ կարծիքով, սկսվում է հենց առաջին մի քանի րոպեներին, երբ հակադրվում են ռադիոյից հնչող լուրերի բովանդակությունն ու Կոնդի պատկերները: Խորհուրդ եմ տալիս հետեւողականորեն եւ ուշադիր լսել ռադիոյից հնչող տեքստը եւ դիտել պատկերները: Անկեղծ չգիտեմ` պատահաբար է ստացվել, թե հատուկ է արված, բայց ահագին զավեշտալի ու նոնսենսային համադրություններ կնկատեք:

Վահագն Թեւոսյան


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/07/kond-2/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 654 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հարություն Խաչատրյանի «Կոնդը» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0