«Հնարավորինս երկար կմնամ Հայաստանում»,- այսօրվա ասուլիսին նշեց հանրահայտ ռեժիսոր, Իրանի Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժնի հիմնադիր Աբաս Քիառոսթամին։ «Ինձ համար հաճելի է ցանկացած առիթով Հայաստան գալ։ Ավելի լավ կլիներ, որ այդ առիթը ֆիլմը լինի, բայց այս պահին ֆիլմի որևէ նախագիծ չունեմ»,- ասաց նա։
Ըստ նրա՝ հակասական է Երևանում կինոյի նկատմամբ վերաբերմունքը. ովքեր գնում են կինոթատրոններ, ուշադիր են, «հրաշալի հանդիսատես», իսկ մյուս կողմից. «Տպավորությունս այն է, որ երևանցիները կինո առանձնապես չեն սիրում, համերգ գնում են, բայց կինո՝ ոչ։ Փառատոնների նպատակը նաև դա է, որ մարդիկ ավելի շատ գնան կինոթատրոններ, և դա շարունակական լինի, ոչ թե կայծի պես բռնկվի ու մարի»,- ասաց նա։
Աբաս Քիառոսթամին Երևանում է «Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/14/kiarostamii2/
|