Հինգշաբթի, 21.11.2024, 12:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 1 » Ինձ կանչեցին, և ես տասնհինգ տարով բանտարկվեցի ազատության մեջ. Արմեն Հովհաննիսյան
01:26
Ինձ կանչեցին, և ես տասնհինգ տարով բանտարկվեցի ազատության մեջ. Արմեն Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյան«Դիպված» հաղորդումն օգոստոսի 28-ին ցուցադրեց լրագրող, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի հետ հաղորդման տեսագրությունը։ Նախապես ընթերցվեց նրա կենսագրությունը, իսկ նա, ներս գալով սրահ, ասաց. «Ինձ հերոս կոչեցին, ես ի՞նչ հերոս, ես սովորական ժուռնալիստ եմ»։ Նա շարունակեց ներկայացնել իր կյանքի պատմությունը՝ նշելով. «Хлеб свой не ел даром»։

Լրագրողի իր գործունեությունը սկսել է՝ որպես թերթի թղթակից, հետո տեղափոխվել է ռադիո։ Իր կյանքում կարևոր պահ է եղել մուտքը երաժշտական հաղորդումների խմբագրություն, ուր նրան դիմավորել են «փշերով, ասեղներով, գնդասեղներով», քանի որ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չուներ։ Իսկ հետո՝ «ինձ կանչեցին, և ես տասնհինգ տարով բանտարկվեցի ազատության մեջ»,- պատմում է՝ հավելելով, որ այդ տարիներին է իրականացրել ռուսական դասական ու ժամանակակից գրողների հայերեն թարգմանությունները՝ հրատարակության հանձնելով 42 գիրք։

Արմեն Հովհաննիսյանի առաջին հեղինակային գիրքն էր «Ես ձեզ սիրում եմ, մարդիկ»-ը, որի հերոսներն էին ստեղծագործող երգիչները. նայելով իր սիրելի երգիչների կատարումները՝ հրապարակախոսը եթերում հուզվել էր։

Բացի գրական-հրապարակախոսական գործունեությունից՝ Արմեն Հովհաննիսյանը դասախոսական աշխատանք է կատարել՝ նշելով, որ ուսանողների հետ շփումները «հոգին ջերմացրել ու մի տաս տարով ջահելացրել են»։

Ըստ Արմեն Հովհաննիսյանի՝ կարելի է բանտարկված լինել ազատության մեջ, կարելի է ազատ լինել բանտարկության մեջ. կարևոր է մարդկային հոգու կամքն ու թռիչքը։

Հիշեցնենք, որ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանին հայ ընթերցողը օգոստոսի 27-ին վերջին հրաժեշտը տվեց։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/28/armenhovhannisyan/


Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1496 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արմեն Հովհաննիսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0