Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն օրերս ստացել է Նոյյան տապանի մնացորդներից մի մասնիկ մեկ տարի առաջ Արարատ լեռը բարձրացած և Նոյյան տապանի հետքերը գտած իտալացի Տիտո դե Լուկայի կողմից: Այս մասին տեղեկացնում են Կիլիկիոյ կաթողիկոսությունից։
1903թ. օգոստոսի 3-ին Կոստանդնուպոլսում ծնվել է ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Շահան Շահնուրը, իսկական անունը` Շահնուր Քերեսթեճյան: Վախճանվել է 1974 թ-ին:
Այս օրերին Երևանում ընթացքի մեջ է Արվեստի համադրողների 6-րդ ամառային միջազգային դպրոցը, որի կազմակերպիչը Հայաստանի Արվեստի քննադատների ասոցիացիան է (AICA Հայաստան): Դպրոցը մեկնարկել է հուլիսի 25-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 4-ը: Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը նշեց, որ մ
... Կարդալ շարունակությունը
Օգոստոսի 4-ին ավարտին կմոտենան Երևանում հուլիսի 25-ից ընթացող արվեստի համադրողների ամառային միջազգային սեմինարները, որոնք կազմակերպվել են Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի կողմից (AICA Հայաստան): &n
... Կարդալ շարունակությունը
160 տարի առաջ այս օրը` 1851թ-ի օգոստոսի 2-ին, Կոստանդնուպոլսում ծնվել է եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ Պողոս Նուբարը (Պողոս փաշա Նուբարյան), վախճանվել է 1930 թ.-ին:
Կինոռեժիսոր, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Աթասյանի` MaxInfo.am լրատվական կայքին օրեր առաջ տված հարցազրույցը մեծ վրդովմունք է առաջացրել սոցիալայան ցանցերում: Հիշեցնենք, որ վերջինս այս տարվա սկզբում սկսել էր աշխատել «Թեկուզ» ֆիլմի ստեղծման վրա, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի էությո
... Կարդալ շարունակությունը
ՀԱԿ-իշխանություն երկխոսության ներկայիս փուլի պայմաններում դժվար է ասել, թե խոսք կգնա նաև մշակութային հարցերի մասին, որովհետև կան շատ ավելի առաջնային խնդիրներ, ու դրանք հնարավոր կլինի լուծել միայն իշխանափոխությունից հետո։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով մշակութային կյանքում տիրո
... Կարդալ շարունակությունը
Օգոստոսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի գիտագեղարվեստական, երիտասարդական խորհուրդների անդամներին: