«Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները խորը արմատներ ունեն: Երբ Հայաստանը մի երկրի հետ հարաբերություններ է կառուցում, ապա մեր առաջին այցեքարտը նախևառաջ մեր մշակույթն է: Այսինքն` մենք մեր մշակույթով ենք ներկայանում, մշակույթի միջոցով ենք մեր հարաբերությունները ամրապնդում, իսկ հայ-ուկրաինական մշակութային կապերն աչքի են ընկել իրենց ջերմությամբ: Հայ ժողովրդի մեծ թվով զավակներ ապրել ու ստեղծագործել են Ուկրաինայում՝ Փարաջանովը, Այվազովսկին, Ռոման Բալայանը: Նրանցից է նաև Վարդգես Սուրենյանցը»,- Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:
Նա ասաց, որ Սուրենյանցի ընտանիքը շատ կապված է եղել Այվազովսկու հետ և պատահական չէ, որ նրա ստեղծագործությունների վրա Այվազովսկին մեծ հետք է թողել:
«Ի դեպ, Ղրիմում գտնվող եկեղեցիներցի մեկը ամբողջությամբ նկարազարդված է հենց Սուրենյանցի ստեղծագործություններով: Իհարկե խորհրդանշական էր, որ ՀՀ նախագահը Ուկրաինա կատարծ այցի շրջանակներում մասնակցեց Սուրենյանցի լուսակնկարների ցուցահանդեսի բացման արարողությանը, քանզի Սուրենյանցը հայ-ուկրաինական հարաբերությունների լավագույն խորհրդանիշներից է»,- ասաց նա:
Աճեմյան խոսքերով, Ուկրաինայի հետ հարաբերությունները կարևորվում են նաև նրանով, որ այդ երկիրը ԵԽ-ում ստանձնել է նախարարների կոմիտեի նախագահությունը, ինչպես նաև, մոտ ապագայում ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը:
Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/04/k-achemyan/
|