«Պարենք հայերեն» Երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է: Այս անգամ բաց դասընթացը տեղի ունեցավ Հանքավանի Արագած ճամբարում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում անապահով խավի երեխաները:
Բաց դասերն այսուհետև տեղի կունեն յուրաքանչյուր կիրակի՝ մինչև աշուն, այնուհետև կսկսեն այցելել մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, ծերանոցներ….