Գլխավոր » 2011»Հուլիս»20 »
Կաթողիկոսի վերաբերյալ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքը պարզապես աղավաղվել է
14:18
Կաթողիկոսի վերաբերյալ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքը պարզապես աղավաղվել է
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգրի Բ-ին չի առաջարկել եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդելու Սանահինի խնդրի լուծմանը: Կարապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա պատմել է, որ 2006 թ-ին նա հիմնադրամի նախկին տնօրեն Արմեն Հախնազարյանի հետ միասին եղել է Կաթողիկոսի մոտ, ով ներկայացրել է իր ծրագրերը:
Հախնազարյանը, ով մահացել է 2009 թ-ին, Կարապետյանի խոսքով, Կաթողիկոսից ընդամենը հարցրել է, թե արդյոք հնարավոր չէ նոր կառուցվող եկեղեցիների հետ միասին փոքրիկ միջոցներ տրամադրել հին եկեղեցիները խնամելու համար և օրինակ է բերել Սանահինի գմբեթի խոտածածկը: Կաթողիկոսը պատասխանել է, որ սարերի վրա եղած վանքերի հետ նա գործ չունի:
Կարապետյանը նաև հավելեց, որ նրան հարցրել են Սանահինի մասին, նա ներկայացրել է վերը նշված 5 տարվա վաղեմության զրույցը, որին ընդամենը ներկա է գտնվել և որը լրատվամիջոցների կողմից աղավաղվել է:
Օրերս Facebook սոցիալական ցանցում աղմուկ է բարձրացվել «Չենք լռելու» հասարակական կազմակերպության կողմից, ով ներկայացրել է լրատվամիջոցի հարցազրույցը, որտեղ տրված է այս խոսակցության աղավաղված տարբերակը, ինչի հիման վրա հասարակական վրդովմունքը ավելի է սրվել. բանը հասել է Կաթողիկոսին հեռացնելու պահանջ ներկայացնող խմբեր ստեղծելուն սոցիալական կայքում: