Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 »
Կբացվի Գ. Խաչատուրյանի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես
19:13
Կբացվի Գ. Խաչատուրյանի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես |
Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում վաղը' հուլիսի 1-ին, կբացվի վիրահայ հայտնի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի հիշատակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի գիտաշխատող Եվգենյա Ֆիլբուլյանը, ցուցահանդեսը ներկայացնելու է նկարչուհու մասին պատմող լուսանկարներ, որոնք տարբեր լուսանկարիչների աշխատանքներ են: «Բացի դրանից, ցուցահանդեսին կներկայացվեն Գ.Խաչատուրյանի մի քանի գրաֆիկական գործեր»,- ասաց նա:
Նշենք, որ Գայանե Խաչատուրյանն իր ողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում: Շուրջ 700 գեղանկարների եւ գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: Նկարչուհին ապրել է աղքատության մեջ, ունեցած գումարով էլ օգնել է Թբիլիսիի հայկական թատրոնին: Այժմ նրա կտավները վաճառվում են 30 000 ԱՄՆ դոլարից ոչ պակաս: Գայանե Խաչատուրյանը մահացել է 2009-ի մայիսի 1-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիում Հայ գրողների եւ հասարակական գործիչների' Խոջիվանքի պանթեոնում:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657182/
|
Կատեգորիա: Լուսանկարչություն |
Դիտումներ: 746 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|