Ձեռքիս է մեր օրերի ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ, այլեւ բոլորովին անծանոթ շարքային հայ տիկնոջ՝ Կիմա Մկրտչյանի «Կարոտ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն։ Ընթերցում եմ առաջին, երկրորդ, երրորդ բանաստեղծությունները եւ ոչ թե որոշում, այլ անկարող եմ լինում գրիչը ձեռքս չառնել՝ ասելու համար. ահա թե ի՛նչ, մեր օրերում, փաստորեն, ոչ պրոֆեսիոնալ բանաստեղծների շարքում հանդիպել Կիմայի մակարդակի հրաշալի բանաստեղծուհու: Ընտրություն կատարելու հարկ էլ չկա, քանզի գրքույկի գրեթե բոլոր բանաստեղծություններն էլ ոչ թե սկսնակի, այլ պրոֆեսիոնալ բանաստեղծի գրչի մակարդակի են։ Օրինակ, այս մեկը.
Ո՞վ է հայը... Ժայռից ապարանք կերտող, Քարից թել ու վուշ մանող, Ցամաք ձորեր շենացնող Խաղաղ շինական է Հայը... Ի՞նչ է հայը... Մի բուռ հող է, Հատուկենտ է, Հատուկենտն էլ Ոգեկծիկ...
ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆ բանասիրական գիտությունների դոկտոր
Հ.Գ Կիմա Մկրտչյանը, բացի այս գրքից, հրատարակել է եւս երկու ժողովածու: Բոլոր գրքերում էլ նույն գաղափարն է՝ շիտակ մարդն է բացարձակ արժեք, դրա համար էլ հեղինակը մարդկանց հորձանուտում Մարդու որոնումների մեջ է:
Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96213/view
|