Հուլիսի 15-ին կինոռեժիսոր Պավել Պավլիկովսկին հանդիպեց Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների հետ: Զրույցի գլխավոր թեման ֆիլմերի քանակն էր և դրանց որակը: «Այսօր չափազանց շատ են ֆիլմեր նկարվում, որովհետև կինոռեժիսորների մեծ մասը ֆիլմ է նկարում նկարելու համար», ասաց Պավլիկովսկին: Նրա կարծիքով, ռեժիսորներից շատերը ֆիլմերում առաջ չեն տանում որևէ գաղափար, կամ ավելի վատ` նրանք ասելիք չունեն:
Խոսելով իր ֆիլմերի մասին, Պավլիկովսկին ասաց, որ նա, ինչպես շատ ռեժիսորներ, սցենարը չի դարձնում ֆիլմի կմախք, և հաճախ փոփոխում է այն:
Վերջում ռեժիսորը ապագա կինոռեժիսորներին խորհուրդ տվեց չհիասթափվել փոքր բաներից, ասելով, որ եթե նրանք ցանկանում են նկարել ֆիլմեր, նրանց ոչինչ չպետք է խանգարի:
Հանդիպումից հետո PanARMENIAN.Net թղթակցին հայտնեց, որ նրան դուր է գալիս հայ կինոդիտողը, սակայն պասիվություն է նկատում նրանց մեջ, հատկապես ցերեկվա կինոսեանսներում:
1990-ականներին Պավել Պավլիկովսկին առավելապես հայտնի էր իր վավերագրական ֆիլմերով, այնուհետև նա անցում է կատարում դեպի գեղարվեստական կինո և արժանանում BAFTA (Ֆիլմի և հեռուստատեսության ակադեմիա) մրցանակին «Սիրո ամառը» ֆիլմի համար:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74523/
|