Գլխավոր » 2011»Հուլիս»26 »
Կկազմվի ուրարտական շրջանի հնավայրերի ամբողջական քարտեզը
16:41
Կկազմվի ուրարտական շրջանի հնավայրերի ամբողջական քարտեզը
Ուրարտագիտության զարգացման համար հարկավոր է նախ եւ առաջ մի ամբողջական ժողովածուում ամփոփել այն բոլոր նյութերն ու տեղեկությունները, որոնք գտնվում են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» արգելոց- թանգարանի ղեկավար Գագիկ Գյուրջյանը’ հավելելով, որ ուրարտական հնավայրերի վերջին բացահայտումների համապատասխան քարտեզների կազմումն առաջնային կարեւորություն է ներկայացնում:
«Նմանատիպ քարտեզների կազմման համար արդեն աշխատանքներ տարվում են, եւ կան առաջին ձեռքբերումները: Վստահեցնում եմ, որ դրանց ամփոփումը մեկ ձեռնարկում կարող է նպաստել մեզ համար այդքան կարեւորություն ունեցող շրջանի ուսումնասիրության զարգացմանը»,-ասաց Գ. Գյուրջյանը’ հավաստիացնելով, որ միայն դրանից հետո կարելի է ձեռնամուխ լինել ուրարտագիտական կենտրոնի ստեղծմանը:
«Ուրարտական շրջանի մի շարք արժեքավոր հնավայրեր մանրամասն պեղվում եւ ուսումնասիրվում են մեր հարեւան երկու պետություններում’ Թուրքիայում եւ Իրանում: Հնավայրերի եւ հայտնաբերված բացառիկ նյութերի թիվը շատ մեծ է, եւ դրանց համակարգված ուսումնասիրումը, ինչպես նաեւ տեղեկությունների մեկտեղումն ուրարտագիտական կառույցի գործառույթը կարող են հանդիսանալ»,-ավելացրեց «Էրեբունի» արգելոց- թանգարանի ղեկավարը: